Անելիք Բանկը ներդրել է նոր քարտային վարկատեսակ

12.06.2015 | 17:22 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկն իր ֆիզիկական անձ հաճախորդների համար գործարկել է նոր քարտային վարկատեսակ՝ «Պարզ-Արագ Ունիվերսալ», որի դեպքում վարկ կարելի է ստանալ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի եւ առանց գրավադրման։

Այս վարկատեսակով մինչեւ 2500 դոլար կամ եվրո գումարի չափով եւ մինչեւ 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրման ժամանակ չի պահանջվում նաեւ երաշխավոր։  

Երաշխավոր ներկայացնող վարկառուների համար գործում են այլ պայմաններ` մինչեւ 3500 դոլար կամ եվրո եւ մինչև 5 տարի մարման ժամկետ:

«Բանկի «Պարզ-Արագ» վարկատեսակները բավական մեծ պահանջարկ ունեն հայկական բանկային շուկայում, իսկ այս վարակատեսակն իր մեջ ներառում է բոլոր այն առավելությունները, որոնք առկա էին Անելիք Բանկի «Պարզ-Արագ Էքստրա» եւ «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակների դեպքում: Ավելին, նոր վարկատեսակի դեպքում, առավել մատչելի են դարձել վարկավորման պայմանները եւ մեծացվել է վարկավորման առավելագույն գումարի չափը»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։

Նա նաեւ նշել է, որ Անելիք Բանկը, շարունակելով իր 25-ամյակի կապակցությամբ պատրաստած անակնկալների շարքը, հետագայում եւս նորացնելու է մանրածախ պրոդուկտների տեսականին` դրանց պայմանները դարձնելով ավելի «պարզ եւ արագ»:

Դիտում՝ 4375
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW