«Կամուրջ» ՈՒՎԿ-ն գործարկել է նոր բիզնես վարկատեսակներ

12.06.2015 | 12:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը կտրամադրի բիզնես վարկեր՝ նպաստելով ՀՀ-ում միկրո, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը:

Ծրագրի շրջանակում ընկերությունը առանձնահատուկ կխրախուսի ձեռներեցությամբ զբաղվող կանանց:

«Ասիական զարգացման բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մեզ հնարավորություն ընձեռեց ներդնել նոր եւ հասանելի «Գործարար» եւ «Ձեռնարկատիրական Միկրովարկ» բիզնես վարկատեսակները: Նոր վարկատեսակները, ինչպես «Կամուրջ»-ի կողմից ներկայացված մնացած պրոդուկտները, առավելագույնս հաշվի են առնում մեր հաճախորդների կարիքներն ու պահանջմունքները»,- ասել է «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար Արփինե Արշակյանը:

Նա տեղեկացրել է, որ նոր բիզնես վարկատեսակները տրամադրվում են ՀՀ դրամով՝ 14% տոկոսադրույքով, եւ նախատեսում են արտոնյալ՝ դադարի ժամկետներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց բիզնեսի սեզոնայնությանը:

«Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակները ոչ միայն կխթանեն մեր երկրում ձեռներեցության զարգացումը եւ կանանց ներգրավվածությունը միկրո, փոքր եւ միջին ձեռներեցության ոլորտում, այլեւ, ունենալով բնապահպանական եւ սոցիալական բաղադրիչներ, կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը եւ սոցիալական խնդիրների լուծմանը»,- հավելել է Արփինե Արշակյանը:         

Դիտում՝ 11466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW