Վերելակների նորոգումը՝ խիստ վերահսկողության ներքո

12.06.2015 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է անձամբ հետեւել վերելակների նորոգման աշխատանքների ընթացքին եւ պարբերաբար ներկայացնել արդյունքները:

Համապատասխան հանձնարարականը տրվել է այսօր՝ քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Զեկուցվել է, որ Երեւանում ընթացքի մեջ է 2015թ. համայնքային բյուջեի եւ բնակչությունից գանձվող սպասարկման վճարների միջոցներով մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգումը:

Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ վերելակների նորոգման աշխատանքները գտնվելու են Երեւանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում: Վերահսկողական գործառույթներ է իրականացնելու նաեւ հատուկ այդ նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը:

Դիտում՝ 2907

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW