ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների երկրորդ ակցիայի արդյունքները, որն անց էր կացվում Visa ընկերության հետ համատեղ՝ ս.թ. ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Համաձայն ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները նշված ժամանակահատվածում հնարավորություն ունեին կատարելու 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած Visa քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ ցանկացած տեղական բանկի Visa քարտին բանկի 157 բանկոմատների միջոցով:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են, որ քարտից քարտ փոխանցումները կատարվում են շուրջօրյա, իսկ փոխանցված գումարը հասանելի է ստացողին հաշված վայրկյանների ընթացքում: Հաճախորդը կարող է չսահմանափակվել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային ժամերով եւ մասնաճյուղերի տեղակայմամբ եւ կատարել քարտից քարտ փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին եւ ժամերին: Այս ակցիայի արդյունքում քարտից քարտ փոխանցումների ծավալն առաջին ակցիայի արդյունքների համեմատ աճել է մեկուկես անգամ: Փոխանցումները կարելի էր կատարել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ եվրոյով:Ակցիայի շրջանակից դուրս ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցման համար միջնորդավճարը կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Նմանատիպ փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին կարելի է կատարել նաեւ Հայաստանի, Վրաստանի եւ ԱՊՀ երկրների այլ բանկերի կողմից թողարկված քարտերից: Բանկի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է` 1) Բանկոմատի մենյուում ընտրել փոխանցման ներքոնշյալ տարբերակներից մեկը`- «Transfers to banks of RA» (փոխանցում ՀՀ բանկերի քարտերին), - «Transfers to VTB cards» (փոխանցում ՎՏԲ-ի քարտերին),2) Մուտքագրել ստացողի քարտի համարը,3) Ընտրել փոխանցման արժույթը,4) Մուտքագրել ուղարկվող գումարի չափը,5) Հաստատել գործարքը: Tweet Դիտում՝ 7759