Օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը Թուրքիայի հանդեպ նվազել է

11.06.2015 | 09:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-մարտին օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը Թուրքիայում կազմել է $2,8 մլրդ, ինչը 9,1%-ով զիջում է անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Թուրքիայում ներդրումներ կատարող պետությունների շրջանում առաջին տեղը զբաղեցնում է Ռուսաստանը՝ $737 մլն (26,3%):

Առաջին հնգյակում են ներառված նաեւ Հոլանդիան՝ $441 մլն (15,75%), Մալայզիան՝ $317 մլն (11,3%), Ադրբեջանը՝ $277 մլն  (9,89%) եւ Մեծ Բրիտանիան՝ 179 մլն (6,39%):

Ընդ որում, ինչպես հայտնում է Trend-ը, վկայակոչելով Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալները, հաշվետու ժամանակահատվածում Թուրքիայում ադրբեջանական ուղղակի ներդրումների տարեկան ծավալն ավելացել է 3 անգամ: Անցած տարվա հունվար-մարտին այդ ցուցանիշը կազմել է $88 մլն:

2002-ից ի վեր Թուրքիայում Ադրբեջանն ամենամեծ ծավալով ներդրումները կատարել է 2011թ.՝ $1,27 մլրդ:

Դիտում՝ 7290

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW