«Իդրամ» ընկերության տնօրեն է նշանակվել Սերգեյ Առաքելյանը:Նշանակումն իրականացվել է ՀՀ ԿԲ նախագահի՝ հունիսի 3-ի որոշման հիման վրա:2015թ. փետրվար-մարտ ամիսներին Սերգեյ Առաքելյանն աշխատել է «Իդրամ» ընկերությունում՝ որպես գործառնական տնօրեն, իսկ ապրիլի 1-ից՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:2010- 2014 թթ. զբաղեցրել է «Ղ-Տելեկոմ» ընկերության Վաճառքի եւ բաժանորդների սպասարկման վարչության պետի տեղակալի պաշտոնը: 2005-2010 թթ. աշխատել է «Ղ-Տելեկոմ» ընկերությունում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ընկերության Վաճառքի բաժնում:2005թ. աշխատել է «Համայնքային զարգացման ծրագրերի ղեկավարման գրասենյակ» պետական հիմնարկում՝ որպես գործերի կառավարիչ:Սերգեյ Առաքելյանն ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը, ապա ստացել մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ավարտելով «Արդյունաբերական ճարտարագիտություն եւ համակարգերի կառավարում» բաժինը: Tweet Դիտում՝ 10365