HSBC-ն լքում է թուրքական շուկան

10.06.2015 | 09:41 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրոպական խոշորագույն HSBC բանկը լքում է Թուրքիայի բանկային շուկան:

Այս մասին ասված է նախօրեին բանկի թուրքական ստորաբաժանման տարածած հաղորդագրությունում:

Առաջիկա օրերին բանկը կհայտարարի թուրքական շուկան լքելու հստակ ամսաթիվը:

HSBC-ի այս որոշումը պայմանավորված է ամբողջ աշխարհում շուրջ 20 հազ. աշխատակից կրճատելու որոշմամբ: Կրճատումները կատարվում են բանկի բիզնեսի եկամտաբերությունը բարձրացնելու նկատառումներով: Միաժամանակ՝ HSBC-ն հայտարարել է Թուրքիայում եւ Բրազիլիայում իր վնասաբեր մասնաճյուղերը վաճառելու մտադրության մասին:

HSBC-ն Թուրքիայի բանկային շուկայում հայտնվել է 1991թ.: 1999թ. HSBC-ն ձեռք է բերել թուրքական Demirbank-ը: Ներկայում բանկը Թուրքիայում ունի 298 մասնաճյուղ:

HSBC-ն ներկայացված է աշխարհի 73 երկրում: Վերջին չորս տարում բրիտանական բանկերը հարկադրված են տարեկան լրացուցիչ հարկ վճարել, որի չափը պայմանավորված է բանկի փոխառությունների ծավալով: Արդյունքում՝ անցած տարի HSBC-ն վճարել է շուրջ $1 մլրդ հարկ:

Ակնկալվում է, որ մինչեւ տարեվերջ HSBC-ն որոշում կընդունի իր կենտրոնակայանը Լոնդոնից Հոնկոնգ տեղափոխելու մասին:

Թուրքիայի բանկային սեկտորը երկրի տնտեսության առաջատար ոլորտներից է: Թուրքիայում գործում է 49 բանկ, այդ թվում՝ 36 առեւտրային, 13՝ ներդրումային բանկ:

Թուրքիայում գործում է 3 պետական, 12 մասնավոր բանկ՝ 100-տոկոսանոց թուրքական կապիտալով, իսկ 16 բանկ հիմնվել է օտարերկրյա կապիտալով:

Վերջին շրջանում թուրքական շուկան լքել է նաեւ ամերիկյան Citibank-ը, որը վաճառել է թուրքական Akbank-ում իր մասնաբաժինը:

Ավելի վաղ թուրքական շուկան լքելու մտադրության մասին հայտարարել էր նաեւ Royal Bank of Scotland-ը (RBS):

Դիտում՝ 7564
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW