ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ բանկում հնարավոր է «ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ եւ ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք»: Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ՝ տարեկան մինչեւ 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային եւ ելքային գործարքներ՝ առանց տոկոսագումարների կորստի:Կուտակային հաշիվն անժամկետ դրամական ավանդ է, որը հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել միջոցներ եւ ստանալ տոկոսագումարներ` չկորցնելով հաշվի միջոցով բանկային գործարքներ կատարելու հնարավորությունը (ի տարբերություն ժամկետային ավանդների, որոնք ունեն գումարի տեղաբաշխման կոնկրետ ժամկետ եւ հիմնականում թույլ չեն տալիս մասնակի կամ ամբողջապես օգտագործել գումարը` պահպանելով կուտակված տոկոսագումարները):Կուտակային հաշվի առանձնահատկությունն այն է, որ կարելի է այն համալրել առանց քանակական սահմանափակումների, բավականին փոքր գումարներով, ինչը կօգնի հաճախորդներին կուտակել գումարներ հստակ նպատակներով: Գումարների մուտքագրման ու ելքագրման բոլոր գործարքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հաճախորդին կուտակային հաշվի ամենամսյա քաղվածքների տեսքով: Կուտակային հաշիվը բացվում է ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին՝ նվազագույնը 10 հազ. ՀՀ դրամի չափով: Կուտակային հաշվի ամենօրյա միջին մնացորդի մեծությունից կախված` հաճախորդին վճարվող տոկոսադրույքը հասնում է 8%-ի: Ինչքան շատ գումար կա հաշվին, այդքան բարձր է տոկոսադրույքը: Տոկոսագումարները հաճախորդին են վճարվում եւ ավելացվում են հաշվի մնացորդին ամեն ամիս:ՎՏԲ-Հայաստան Բանկում մինչեւ 2015թ. օգոստոսի 31-ը գործում է կուտակային հաշիվների վերաբերյալ ակցիա, որի շրջանակում անկախ հաշվի մնացորդից, գործում է ամենաբարձր տոոկսադրույքը` 8%՝ առանց հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճարի: Կուտակային հաշիվ բացելիս ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդին տրամադրվում է նաեւ Ինտերնետ բանկինգ անվճար ծառայությունը: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաեւ Երեւանում եւ ՀՀ տարբեր մարզերում տեղակայված Telcell 1200 տերմինալների միջոցով: Tweet Դիտում՝ 8828