ՀՀ-ում ավելի քան 1000 հակակարկտային կայանի պահանջ կա

04.06.2015 | 15:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն ասել է, որ ներկայում հանրապետությունում տեղադրված է 412 հակակարկտային կայան:

«Հակակարկտային կայանների ամբողջ պահանջը կազմում է 5165, սակայն առաջնայինը 1021 է»,- ասել է նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է հաշվարկել առաջնային քանակի  հակակարկտային կայանների տեղադրման ֆինանսական միջոցների ծավալը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, սակայն, նշել է, պտղատու ծառերն ու այգիները կարկտահարությունից պաշտպանելու համար Հայաստանում պետք է տարածել ցանցային եղանակը, որի պաշտպանությունը 100%-անոց է։

«Հակակարկտային կայանների արդյունավետությունը 60-75% է: Այս միջոցն ամբողջ աշխարհում այլեւս չի կիրառվում: Փոխարենն օգտագործվում է ցանցային եղանակով կարկտահարությունից պաշտպանության միջոցը»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանում այս տարբերակից օգտվելու գործընթացը սկսվել է. նմանօրինակ պաշտպանություն կիրառվում է Արարատյանի դաշտի որոշ տարածքներում:

Դիտում՝ 2764

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW