Հունիսի 6-ին կմեկնարկի գյուղամթերքի ավանդական տոնավաճառը

04.06.2015 | 14:32 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հունիսի 6-ին Կոմիտասի պողոտայում կվերաբացվի գյուղատնտեսական մթերքների ավանդական տոնավաճառը:

Այս մասին այսօր կառավարություն նիստում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նրա խոսքով՝ առաջիկա 20-25 օրվա ընթացքում կկազմակերպվեն նաեւ Մաշտոցի պողոտայում գտնվող տոնավաճառի աշխատանքները:

«Անհրաժեշտության դեպքում կբացվի երրորդ տոնավաճառը»,- ասել է նա:

Սերգո Կարապետյանը նշել է, որ այս պահին գյուղատնտեսական շուկայում միայն տեղական ապրանքի պտուղ-բանջարեղեն է:

Անդրադառնալով մթերման գործընթացին՝ նախարարն ասել է, որ ամենօրյա աշխատանք է իրականացվում վերամշակող ճյուղի հետ, ինչի շնորհիվ այս տարի մթերումների առումով խնդիրներ չեն լինի:

Նախարարը խոսել է նաև ջրամբարների լցվածության մասին՝ նշելով, որ ջրի ծավալն այս տարի անհամեմատ գերազանցում է նախորդ տարվա ծավալը։

Դիտում՝ 2661

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW