Երեւան-Պրահա ուղիղ չվերթները կարող են վերականգնվել

04.06.2015 | 09:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրահայում նախօրեին քննարկվել է «Չեխական ավիաուղիներ» ընկերության՝ Պրահա-Երեւան-Պրահա կանոնավոր չվերթների վերաբացման հարցը:

Քննարկումը վարել են պաշտոնական այցով Չեխիայում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրդահամյանը եւ «Չեխական ավիաուղիներ»  ընկերության  տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակը:

Չեխական կողմը նշել է, որ նոր է ավարտվել ընկերության մասնավորեցման գործընթացը, եւ իրենք պատրաստ են քննարկել կանոնավոր չվերթները վերականգնելու հնարավորությունները:

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է աջակցել  ընկերությանն այս հարցում:

Նրա համոզմամբ` չվերթների վերաբացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը, հայ-չեխական բարեկամության ամրապնդմանը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Չեխական ավիաուղիներ»-ի ղեկավարության՝ Հայաստան այցելության շուրջ՝ տեղում ուսումնասիրելու եւ քննարկելու ուղիղ չվերթները գործարկելու հնարավորությունները, քանի որ չեխական կողմը ցանկություն ունի վերաբացելու կանոնավոր չվերթները:

Դիտում՝ 2832

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW