ՎՏԲ-Հայաստան Բանկն ուղեղային կաթված ունեցող երեխաների համար տոն է կազմակերպել

03.06.2015 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը Երեխաների պաշտպանության օրվա առթիվ տոնական միջոցառում է կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող եւ անապահով ընտանիքների երեխաների համար։

Սահմանափակ կարողություններով երեխաների համար ադապտացված Հայաստանում առաջին Good Time ժամանցային կենտրոնում այսօր փոքրիկներին սպասում էին ամենատարբեր զվարճանքներ եւ ատրակցիոններ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւն ասել է, որ բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգատարության եւ օգնության կարիք ունեցող երեխաներին։

«Նման միջոցառումների անցկացման հիմնական նպատակը երեխաների ուշադրությունն ուրախությունով լի կյանքի ուղղությամբ շեղելն է, եւ նրանց օգնելը՝ ինտեգրվելու հասարակությանը։ Երեխաների պաշտպանության օրը միայն տոն չէ, այն նաեւ հիշեցում է մեծերին, որ երեխաները մշտական պաշտպանության եւ հոգատարության կարիք ունեն»,- ասել է Յուրի Գուսեւը։

Երեխաների եւ նրանց ծնողների հետ կապի հարցում բանկը սերտորեն համագործակցում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ, որը զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների եւ նրանց մայրերի հիմնախնդիրերով:

«Հայ մայրեր» ՀԿ նախագահ Նարինե Մանուկյանը շեշտել է, որ երեխաների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր։

«ՎՏԲ-Հայաստան Բանկը մեր գլխավոր եւ բացառիկ գործընկերներից մեկն է, որն արձագանքում է երեխաների թե՛ առողջական, թե՛ սոցիալական խնդիրներին ու միշտ պատրաստ է օգնել նրանց: Սա առօրյա համագործակցություն է, որը շատ ավելի կարեւոր է: Երեխաները մեր երկրի ու յուրաքանչյուրիս ապագան են։ Մենք չպետք է հետաձգենք նրանց խնդիրների լուծումը, դրանով պետք է զբաղվենք ամեն օր»,- հավելել է նա։

Միջոցառմանը երեխաները հնարավորություն են ունեցել իրենց տարիքին ու նախասիրություններին համապատասխան զբաղմունք գտնել։ Փոքրիկների ծնողները եւս մասնակցել են խաղերին եւ մրցույթներին։ Երեխաների համար ակրոբատների մասնակցությամբ շոու ծրագիր է ներկայացվել եւ հյուրասիրություն կազմակերպվել:

Դիտում՝ 8817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW