Հերքում. Կաթի փոշու ներկրման ծավալները չեն ավելացել

02.06.2015 | 17:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե կաթի փոշու ներկրման ծավալներն ավելացել են, եւ կաթի մթերման գնի նվազումը պայմանավորված է դրանով:

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ 2015թ. ՀՀ կաթի փոշու ներկրման ծավալը նվազել է. 2014թ. 5 ամիսներին (հունվար-մայիս) ներմուծվել է 726 950 տ կաթի փոշի, մինչդեռ 2015թ. համադրելի ցուցանիշը 688 325 է՝ շուրջ 38 տ-ով պակաս:

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ կաթի փոշի է ներկրել շուրջ 10 ընկերություն Լիտվայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Նիդեռլանդներից: Չեռնոբիլից ՀՀ կաթի փոշի չի ներկրվել:

«ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը սահմանային հսկողության շրջանակում վերահսկում է ներմուծվող կաթի փոշու անվտանգության ցուցանիշների համապատասխանությունը՝ իրականացնելով թե՛ փաստաթղթային, թե՛ լաբորատոր ուսումնասիրություններ»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ մայիսի կեսերից կաթի մթերման գներն իջեցվել են, ինչն առաջացրել է գյուղացիների դժգոհությունը: Թեմային Banks.am-ի անդրադարձը՝ այստեղ:

Դիտում՝ 3393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW