Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկել է թվով 56-րդ՝ «Տերյան» մասնաճյուղը՝ Սայաթ-Նովա 7 հասցեում: Այս մասնաճյուղը հանդիսանում է այս տարի բանկի կողմից Երեւան քաղաքում գործարկված մասնաճյուղերից 2-րդը, իսկ Հայաստանում բացված մասնաճյուղերից՝ 4-րդը: Այս տարի բանկն ակնկալում է բացել եւս 2 մասնաճյուղ մարզերում:Բանկում նշել են, որ մասնաճյուղը հագեցած է տեխնիկական լայն հնարավորություններով: Նորաբաց մասնաճյուղում կգործի կանխիկի ընդունման տերմինալ, որի միջոցով քաղաքացիները կկարողանան շուրջօրյա կատարել գործարքներ՝ կոմունալ վճարումներ (էլեկտրաէներգիա, գազ եւ գազի սպասարկում, ջուր, ֆիքսված եւ բջջային հեռախոսակապ, ինտերնետ ծառայություններ` Ucom, Orange, VivaCell, Beeline), ինչպես նաեւ վարկերի մարում՝ գրաֆիկով նախատեսված օրը եւ դրանից շուտ, մուտքեր կատարել ընթացիկ եւ քարտային հաշիվներին, իրականացնել ավանդի համալրում: Բանկի բոլոր կանխիկի ընդունման տերմինալով գործարքներ կատարելու ժամանակ բանկի կողմից չի գանձվում որեւէ վճար ծառայության մատուցման համար:Ս.թ. հունիսի 1-ից մինչեւ հուլիսի 3-ը ներառյալ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի նորաբաց «Տերյան» մասնաճյուղում հաճախորդները կստանան վարկեր եւ վարկային գծեր՝ 1%-ից ավելի ցածր տոկոսադրույքով, իսկ ավանդ ներդնելու դեպքում գործող տարեկան տոկոսադրույքը կլինի 1%-ով ավելի բարձր սակագնով: American Express Blue քարտ պատվիրող քաղաքացիներն էլ կազատվեն առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի գանձումից:««Տերյան» մասնաճյուղում բոլոր քաղաքացիներին կառաջարկվեն Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկում գործող ծառայությունները՝ իրենց ամբողջ ծավալով եւ բարձրակարգ սպասարկմամբ»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 6002