Հայբիզնեսբանկի հաճախորդները Telcell տերմինալներով կարող են հաշիվներ համալրել

01.06.2015 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայբիզնեսբանկի հաճախորդներն այսուհետ կարող են առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell համակարգին միացված ավելի քան 1200 վճարային տերմինալների եւ 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։

Հայբիզնեսբանկում նշել են, որ բանկի հաճախորդները Telcell տերմինալներով առայժմ կարող են համալրել իրենց քարտային եւ հաշվարկային հաշիվները, ինչպես նաեւ կատարել վճարային քարտերով վարկային գծերի մարում «Քարտային հաշվի համալրում» բաժնում:

Ընկերությունները նախատեսում են համագործակցության զարգացման արդյունքում մոտ ապագայում ավելացնել գործարքների ընտրացանկը, այդ թվում՝ հնարավոր դարձնել տարբեր տեսակի վարկատեսակների մարումների կատարումը ինքնասպասարկման տերմինալների միջոցով:

«Հայբիզնեսբանկը եւ «Թել-Սել» ընկերությունը կարեւորում են իրենց հաճախորդների հարմարավետությունն ու ժամանակի խնայումը եւ փորձում են ավելի մոտ լինել նրանց՝ մատուցելով մատչելի ծառայություններ»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում:

Դիտում՝ 2779
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW