Հայբիզնեսբանկը, որպես հովանավոր, այսօր կրկին հյուրընկալել էր հայազգի աշխարհահռչակ խառնամարտիկ Գեղարդ Մուսասիին (Մովսեսյանին), ով մայիսի 16-ին՝ UFC Fight Night 66-ի շրջանակում, հերթական հաղթանակը տարավ այս անգամ Կոստաս Ֆիլիպուի հետ ունեցած մենամարտում: Հիշեցնենք, որ վերջերս՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Հայբիզնեսբանկը նախաձեռնել էր խառը մենամարտերի երեք վարկածներով աշխարհի չեմպիոն Գեղարդ Մուսասիի եւ նրա եղբոր՝ Գեւիկ Մուսասիի այցը Երեւան:Այսօր Հայբիզնեսբանկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Գեղարդը պատմել է մենամարտի ուշագրավ պահերի եւ հակառակորդի մասին, ինչպես նաեւ նշել, որ հաջորդ մենամարտը նախատեսվում է այս տարի սեպտեմբերին՝ Ճապոնիայում:Մրցամարտը, որը Գեղարդի համար UFC-ում 6-րդն է Strikeforce-ից տեղափոխվելուց հետո, տեղի է ունեցել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում: Մենամարտի 3 ռաունդներում առավելությունը եղել է Մուսասիի կողմը, եւ արդյունքում նա ժյուրիի գնահատականներով ճանաչվել է հաղթող:Հանդիպմանը Գեղարդ Մուսասին շնորհակալություն է հայտնել «իր հայաստանյան բանկին՝ Հայբիզնեսբանկին՝ մշտապես աջակցելու եւ քաջալերելու համար»: Tweet Դիտում՝ 3590