ՓՄՁ ԶԱԿ-ն այս տարի տրամադրել է 296.5 մլն դրամի երաշխավորություն
29.05.2015 | 15:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Անձնական արխիվից

Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) այս տարի տրամադրել է 296.5 մլն դրամի երաշխավորություն:
Այս մասին այսօր ասել է ՓՄՁ ԶԱԿ-ի տնօրեն Գեղամ Պետրոսյանը՝ ներկայացնելով 2015-ի առաջին հինգ ամիսներին իրականացրած աշխատանքները:
Գեղամ Պետրոսյանի փոխանցմամբ, կառույցի վարկային երաշխավորությունների տրամադրման միջոցով ֆինանսական աջակցություն է ստացել 58 ՓՄՁ, որից 55-ը՝ սկսնակ, իսկ 3-ը՝ գործող: Միջազգային գործընկեր կազմակերպություններից ներգրավված միջոցների հաշվին վարկային երաշխավորությունների դրամագլուխը համալրվել է 38 մլն ՀՀ դրամով:
ՀՀ բոլոր մարզերում իրականացված «Սկսնակ գործարարների ձեռներեցության աջակցություն» ծրագրի շրջանակներում իրականացրած դասընթացներին եւ խորհրդատվությանը մասնակցել է 224 սկսնակ գործարար, ինչի արդյունքում իրատեսական գործարար ծրագրեր ներկայացրած սկսնակներից 78-ը ստացել են պետական գրանցում:
Գեղամ Պետրոսյանը նշել է, որ ՓՄՁ ԶԱԿ-ն ակտիվ մասնակցել է նաեւ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագծի մշակմանը.
«Արդյունքում ունենք մի նախագիծ, որտեղ հավասարակշռվել են գործարարների եւ պետության ֆիսկալ շահերը»,- ասել է նա եւ նշել, որ նեկայումս մի շարք մարզերում շարունակվում են օրենքի փոփոխության վերաբերյալ իրազեկման աշխատանքները:
Կառույցի ղեկավարն անդրադարձել է նաեւ «Գյուղատնտեսության զարգացման նպատակով իրականացվող գյուղտեխնիկայի ներկրման եւ տրամադրման ծրագրին», որի շրջանակներում 2015-ին «Ռոստսելմաշ» ընկերությունից ներկրել են ռուսական արտադրության 8 կոմբայն, որից 2-ը կառավարության ֆինանսական աջակցությամբ տրամադրվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար եւ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքներին: Արմավիրի մարզի Շահումյան եւ Դարալիկ համայնքներին էլ տրամադրվել են այս տարվա ընթացքում ձեռք բերված 4 տրակտորներից 2-ը:
Նշենք, որ ՓՄՁ պետական աջակցության 2015թ. Ծրագրի շրջանակներում ՀՀ 2015-ի պետական բյուջեից նախատեսված է 152 մլն 300 հազար դրամ հատկացում, որին կգումարվեն նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ի գործընկեր միջազգային կազմակերպությունների հատկացումները:
Վերջին լուրեր
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: