Այս տարվա հունիսի 1-ից Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց համար սկսելու են գործել «Ինտերնետ-բանկինգ» հեռակա բանկային սպասարկման համակարգով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների նոր սակագները: Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբում «Ինտերնետ-բանկինգ» ծառայությունը գործում է 2009թ. նոյեմբերից: Ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդին ստուգել իր բանկային հաշիվների ընթացիկ մնացորդները, հաշվի քաղվածքները, վարկային եւ ավանդային պայմանագրերը, վարկերի մարման ժամանակացույցերը, ինչպես նաեւ կատարել դրամական փոխանցումներ, կոմունալ վճարումներ, վարկի մարումներ եւ ավանդային գումարների համալրումներ: Tweet Դիտում՝ 10315