Ներսես Կարամանուկյան. Հաճախորդների վստահությունը մեր ամենաարժեքավոր ակտիվն է

25.05.2015 | 15:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն ասել է, որ 2014թ. բանկը, չնայած տարեվերջին ՀՀ արտարժույթի շուկայի ժամանակավոր անկայունությանը, գրանցել է բոլոր ժամանակների իր ամենաբարձր աճի տեմպը, երբ ակտիվների եւ պարտավորությունների աճը կազմել է միջինը 50%, եւ արձանագրվել է մոտ $0.7 մլն-ի շահույթ:

Ինչպես հաղորդում են Անելիք Բանկի մամուլի ծառայությունից, այս մասին Ներսես Կարամանուկյանն ասել է Թբիլիսիում մայիսի 13-15-ը կայացած Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ֆորումի շրջանակում՝ վերջինիս հիմնական մեդիա գործընկեր Business New Europe ամսագրին տված հարցազրույցում:

Ներսես Կարամանուկյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր դրույթներին, հայկական բանկերի եւ միջազգային ֆինանսական կառույցների համագործակցությանը՝ նշելով, որ վերջիններս, բացի ֆինանսական աջակցությունից, առեւտրային բանկերին ցուցաբերում են նաեւ անհրաժեշտ տեխնիկական օգնություն:

Ներսես Կարամանուկյանի խոսքով՝ չնայած ֆինանսաբանկային ոլորտի աճի դանդաղ տեմպերին, Անելիք Բանկը շարունակում է աշխատել շուկայի մասնաբաժնի ավելացման եւ նոր սեգմենտների բացահայտման ուղղությամբ եւ շարունակում է զարգացման ագրեսիվ ռազմավարությունը, որ որդեգրել է 2013-ից սկսած:

«Մեր հեռանկարային ռազմավարությունն ուղղված է շուկայի մասնաբաժնի ագրեսիվ աճին` թե՛ որակական, թե՛ քանակական առումներով: Մենք մշտապես աշխատում ենք պրոդուկտների տարբերակման ուղղությամբ, որպեսզի համապատասխանենք մեր հաճախորդների պահանջներին եւ արդարացնենք նրանց սպասելիքները»,- ասել է Անելիք Բանկի նախագահը:

Մեկնաբանելով հայկական բանկերի հնարավոր միաձուլումների մասին խոսակցությունները, ինչը շրջանառվում է ՀՀ ԿԲ կողմից սահմանված նորմատիվային կապիտալին վերաբերող նոր պահանջից հետո (համաձայն որի՝ բանկերի նորմատիվային կապիտալը մինչեւ 2017թ. պետք է լինի առնվազն 30 մլրդ դրամ ($60 մլն)), Ներսես Կարամանուկյանը տեղեկացրել է, որ Անելիք Բանկը նույնպես աշխատանքներ ունի անելու այդ ուղղությամբ եւ այդ նպատակով մշտապես ուսումնասիրում է շուկան, գծագրում գործողությունները եւ հարցը քննարկում միակ բաժնետիրոջ` Creditbank-ի հետ:

Ներսես Կարամանուկյանը տեղեկացրել է նաեւ, որ 2015թ. ուշագրավ տարի է լինելու Անելիք Բանկի յուրաքանչյուր հաճախորդի համար, քանի որ այս տարի նշվում է բանկի 25-ամյակը:

«Այդ առիթով մենք պատրաստել ենք հետաքրքիր անակնկալներ մեր հաճախորդների համար: Հաճախորդների վստահությունը մեր ամենաարժեքավոր ակտիվն է, եւ մենք շարունակելու ենք գործադրել բոլոր ջանքերը` պահպանելու եւ ամրապնդելու այդ վստահությունը»,- ասել է Անելիք Բանկի նախագահը:

Դիտում՝ 6817
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW