ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Պրոգրես Ագրո» ջերմոցային տնտեսության կառուցումը

18.05.2015 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է վարունգի աճեցման «Պրոգրես Ագրո» ջերմոցային տնտեսության կառուցումը, որի բացումը կայացել է մայիսի 15-ին Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ:

Ջերմոցը տեղակայված է 47 հա հողատարածքի վրա, որից 34.4 հա-ն զբաղեցնում է արտադրական տարածքը: «Պրոգրես Ագրո» ընկերությունը համագործակցում է իր ոլորտում աշխարհի առաջատարներից մեկի` ֆրանսիական Richel ընկերության հետ, որն ունի աշխարհի ավելի քան 80 երկրում աշխատելու փորձ:  

Հիդրոպոնային համակարգերով զինված ջերմոցներում կարելի է տարվա բոլոր ամիսներին աճեցնել մշակաբույսեր, որոնց բերքատվությունը 4 անգամ ավել է քան ավանդական ձեւով աճեցնելիս: Հիդրոպոնային սարքավորումները հնարավորություն են տալիս աճեցնել մշակաբույսերը բնական միջավայրում:

«Պրոգրես Ագրո» ընկերությունը պլանավորում է ապահովել իր արտադրանքով հայկական շուկան եւ արտադրանքի մեծ ծավալ արտահանել Ռուսաստան:

«Մենք հատուկ նշանակություն ենք տալիս արտահանման ուղղվածություն ունեցող արտադրություններին Հայաստանում: Սա մեր առաջին նախագիծն է «Պրոգրես Ագրո»-ի հետ: Կարծում եմ` ջերմոցային տնտեսության շահագործման արդյունքում  ընկերությունը հնարավորություն կունենա դառնալ շուկայի առաջատարը, ինչին կնպաստեն կլիմայական ու տնտեսական պայմանները: Իր հերթին, ջերմոցի բացումը լրացուցիչ խթան կլինի երկրում ջերմոցային տնտեսության զարգացման եւ տեղի բնակչության զբաղվածության համար»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«Վարունգի արտադրությունում մենք օգտագործում ենք Հայաստանում հազվադեպ հանդիպող հիդրոպոնիկայի մեթոդը. դա մեզ թույլ կտա ստանալ բերք մի քանի անգամ ավելի հաճախ, քան սովորաբար, ինչը դրական կազդի արտահանվող արտադրանքի ծավալների վրա: Հուսով եմ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը երկարատև կլինի»,- իր հերթին ասել է «Պրոգրես Ագրո» ԲԲԸ-ի տնօրեն Աշոտ Շահյանը:

Դիտում՝ 14026
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW