Բացվել են «Ֆինքա»-ի Դիլիջան եւ Ճամբարակ մասնաճյուղերը

15.05.2015 | 14:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր տեղի է ունեցել «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպության Դիլիջան եւ Ճամբարակ մասնաճյուղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Գեղարքունիքի մարզում «Ֆինքա»-ն գործում է 2009-ից:

«Վարկավորման պահանջն ակնհայտ էր մարզում, եւ օրեցօր ավելացող հաճախորդներին միայն Հրազդան մասնաճյուղի միջոցով սպասարկելն արդեն անհնարին էր դառնում: Իր հաճախորդներին ավելի մոտ լինելու եւ նրանց համար առավելագույնս արագ եւ բարձրակարգ սպասարկում ապահովելու նպատակով Ֆինքա-ն մասնաճյուղեր բացեց Գեղարքունիքի մարզի Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում, այնուհետեւ` Ճամբարակում: Ապագա պլաններում է նաեւ մասնաճյուղի բացումը Գավառ քաղաքում»,- ասված է հաղորդագրությունում:

«Ֆինքա»-ում նշում են, որ Գեղարքունիքի մարզում ստեղծվել է 15 աշխատատեղ, հաճախորդների թիվը 1300 է, իսկ վարկային պորտֆելը կազմում է շուրջ 700 մլն դրամ:

«Ֆինքա»-ի անձնակազմն այսօր այցելել է նաեւ նորաբաց Դիլիջան մասնաճյուղ, որը «Ֆինքա»-ի 4-րդ մասնաճյուղն է Տավուշի մարզում:  

«2006թ. «Ֆինքա»-ն իր առաջին մասնաճյուղն է բացում Տավուշի մարզկենտրոնում` Իջեւան քաղաքում, եւ  հաճախորդների աճին զուգընթաց` մասնաճյուղեր բացում նաեւ Նոյեմբերյան, Բերդ եւ, այսօր արդեն, Դիլիջան քաղաքներում: Ներկայում Տավուշի մարզում «Ֆինքա»-ն ստեղծել է շուրջ 40 աշխատատեղ, սպասարկում է 4300 հաճախորդի, իսկ վարկային պորտֆելը կազմում է 2 մլրդ դրամ»,- նշել են ընկերությունում:

«Այսօր արդեն «Ֆինքա»-ն մասնաճյուղեր ունի ՀՀ բոլոր մարզերում, որի շնորհիվ «Ֆինքա»-ի ծառայությունները հասանելի են բոլոր հաճախորդներին: Յուրաքանչյուր մասնաճյուղ հարմարեցված է հաճախորդների պահանջներին, որպեսզի մասնաճյուղ այցելելիս հաճախորդները զգան իրենց ջերմ եւ ներդաշնակ միջավայրում»,- ասել է «Ֆինքա»-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը

Ներկայում «Ֆինքա»-ն Երեւանում եւ բոլոր մարզերում ունի 34 մասնաճյուղ, սպասարկում է 53 000 հաճախորդի, վարկային պորտֆելը կազմում է ավելի քան 27 մլրդ դրամ:

Դիտում՝ 4814
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW