«Կամուրջ» ՈՒՎԿ-ի տնօրենը՝ MicroFinance Network խորհրդի անդամ

15.05.2015 | 11:48 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրեն Գագիկ Վարդանյանն ընտրվել է MicroFinance Network (MFN) միջազգային միկրոֆինանսական ցանցի խորհրդի անդամ՝ որպես այդ ոլորտում արեւելաեվրոպական երկրների ներկայացուցիչ:

«MicroFinance Network (MFN)-ը մոտ քառորդ դար միավորում է Լատինական Ամերիկայի, Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի շուրջ 31 երկրներից ընտրված 36 ամենակայացած միկրոֆինանսական կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով աջակցել առավել օրինակելի սոցիալական, օրենսդրական, նորարական եւ ֆինանսական կառավարման փորձի փոխանակմանը եւ տարածմանը»,- ասել է Գագիկ Վարդանյանը:

Նա հիշեցրել է, որ «Կամուրջ»-ը MFN-ի կողմից ընտրվել է ցանցի անդամ 2006թ.՝ «հաշվի առնելով միկրոֆինանսական ոլորտում իր ունեցած բացառիկ արդյունքները»:

Գագիկ Վարդանյանը նշել է, որ իր համար մեծ պատասխանատվություն է լինել ամբողջ Արեւելյան Եվրոպայի ներկայացուցիչը MFN-ում:

«Շուրջ 17 տարի գործունեություն ծավալելով Հայաստանի միկրոֆինանսական ոլորտում՝ «Կամուրջ»-ը մշտապես կարեւորել է նման բացառիկ կառույցներին անդամակցությունը եւ համագործակցությունը»,- հավելել է նա:

Դիտում՝ 10481
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW