Մայիսի 15-ին Կոտայքի մարզի Գողթ գյուղում կբացվի 10.5 հա մակերեսով ջերմոց, որի ֆինանսավորման գերակշիռ մասն իրականացվել է Ամերիաբանկի կողմից:Ջերմոցի կառուցումը «Արմյանսկիյ Ուրաժայ ՍՊԸ»-ի նախաձեռնությունն է, որը մեկնարկել է 2014-ից: Ընդհանուր առմամբ, կատարվել են 30 հա հողային աշխատանքներ:Գողթի ջերմոցում նախատեսվում է աճեցնել բանջարաբոստանային կուլտուրաներ` առավելապես լոլիկ, պղպեղ եւ վարունգ, որը գրեթե ամբողջությամբ կարտահանվի ՌԴ: Ջերմոցային այս տնտեսության բացմամբ ակնկալվում է 300 աշխատատեղի ստեղծում:«Գյուղատնտեսությունը 2010-ից ՀՀ տնտեսության առաջատար ճյուղն է: 2014թ. ՀՆԱ-ում գյուղատնտեսության տեսակարար կշիռը կազմել է 19.3%: Վերջին տարիներին այս ոլորտի զարգացման հարցում մեծ դեր է ունեցել արդյունաբերական գյուղատնտեսության, մասնավորապես` այգեգործությանը, ձկնաբուծությանը եւ, հատկապես, ջերմոցային տնտեսությունների զարգացումը: Վերջինիս վարկավորման գծով Ամերիաբանկի վարկային պորտֆելը բանկային համակարգում մեծությամբ առաջինն է. այն կազմում է շուրջ $40 մլն»,- ասված է բանկի տարածած հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 4061