Երեւան, 26 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/.“Կասկադ բանկ”- ը` Երեւանի մի շարք առեւտրային օբյեկտների հետ համատեղ իրականցնում է զեղչային ծրագիր իր հաճաղորդների համար:Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տված հարցաղրույցում ասաց “Կասկադ բանկ”-ի զարգացման հարցերով մենեջեր Մուշեղ Ամիզյանը, զեղչային ծրագիրը գործում է “Սթար“ սուպերմարկետների ցանցում, “Piccolino” մանկական հագուստի երկու խանութներում եւ ”Մաշա” օծանելիքի խանութում: Այս խանութներում “Կասկադ-բանկ”- ի պլաստիկ քարտ /ArCa, մոտ ժամանակներս - MasterCard/ ներկայացնող հաճախորդները կստանան մինչեւ 5 % զեղչ: Զեղչային ծրագիրը ներառում է նաեւ “Er ev An Desing Studio” հարսանյաց սրահը, որտեղ “Կասկադ բանկ” -ի քարտատերերին կտրամադրվի մինչեւ 10 % զեղչ: ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 8418