Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խմբի զուտ շահույթը 2015թ. 1-ին եռամսյակում կազմել է 156.9 մլն դրամ: Առէկսիմբանկում նշել են, որ բանկի ֆինանսական արդյունքը եւ կանոնադրական կապիտալի համալրումը թույլ են տվել ավելացնել բանկի սեփական միջոցները (կապիտալը) 60.1%-ով՝ հասցնելով այն 25 556.7 մլն դրամի: Հիմնական ծավալային ցուցանիշները հետեւյալն են՝ - 01.04.2015թ. դրությամբ բանկի ակտիվները կազմել են 107,341.6 մլն դրամ, իսկ պարտավորությունները` 81 784.8 մլն դրամ:- Իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերը կազմել են 67 562.4 մլն դրամ: Ընդ որում, կորպորատիվ հաճախորդների վարկային պորտֆելը կազմել է 55 039.1 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը՝ 12 523.3 մլն դրամ:- Հաճախորդներից ներգրավված միջոցները կազմել են 40 334.4 մլն դրամ, որից ֆիզիկական անձանց միջոցները` 30 336.3 մլն դրամ, իսկ իրավաբանական անձանցը`9 998.1 մլն դրամ:2015թ. հունվարին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն համալրել էր իր կանոնադրական կապիտալը 9.4 մլրդ դրամով ($20 մլն)՝ այն հասցնելով 25.9 մլրդ դրամի: Tweet Դիտում՝ 8839