Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի 2016թ. կոնգրեսը՝ ՀՀ-ում

08.05.2015 | 17:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2016թ. Հայաստանը կհյուրընկալի Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի՝ CIBJO-ի ամենամյա կոնգրեսը:

Ֆորումը Հայաստանում անցկացնելու որոշումը կայացվել է մայիսի 4-6-ը Բրազիլիայում կայացած CIBJO-ի հերթական կոնգրեսի ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2015թ. CIBJO-ի կոնգրեսի գլխավոր անսամբլեան քվեարկությամբ որոշել է, որ հաջորդ տարի կոնգրեսն ընդունող կողմեր են դառնում ՀՀ կառավարությունն ու Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը՝ AJA-ն:

CIBJO-ն ստեղծվել է 1926թ.: Այն ներկայացնում է ոսկերչությամբ եւ այլ թանկարժեք մետաղների մշակմամբ զբաղվող անհատների, ընկերությունների եւ կազմակերպությունների շահերը:

Կառույցին անդամակցում են ավելի քան 40 երկրների ազգային ոսկերչությամբ զբաղվող առեւտրային կազմակերպություններ:

Դիտում՝ 3314

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW