Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը ֆիզիկական անձանց համար նախատեսված «Կլասիկ-Պլյուս» ժամկետային ավանդատեսակը գործարկել է նոր պայմաններով:Բանկում նշել են, որ ավանդատեսակը գործում է առանց պայմանագրի երկարաձգման եւ գումարի ավելացման հնարավորության: Այն տրամադրվում է հետեւյալ պայմաններով. ժամկետը՝ 30, 60, 90, 180 օր, արժույթը՝ ՀՀ դրամ, տոկոսադրույքը՝ 12%, 13%, 14%, 16%-17% (հատուկ պայմաններով)` կախված ավանդի ժամկետից, նվազագույն գումարը՝ 100 000 դրամ: Ավանդը կարող է բացվել ֆիզիկական անձ հաճախորդի անունով, լիազորագրով կամ հօգուտ երրորդ անձի: «Կլասիկ-Պլյուս» ավանդն ընդունվում է մինչեւ 2015թ. մայիսի 19-ը: Tweet Դիտում՝ 8777