23 մլն դրամ՝ ջրային համակարգի բարելավմանը

07.05.2015 | 13:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունը ջրային համակարգի բարելավման նպատակով իր պահուստային ֆոնդից 23 մլն դրամ (մոտ $48 հազ.) կհատկացնի գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեին:

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

Գումարը կհատկացվի 2015թ. 1-ին կիսամյակում եւ, մասնավորապես, կուղղվի Արմավիրի մարզի Մայիսյան համայնքում գտնվող հորատանցքի վերականգնմանը:

Գործադիրն իր մեկ այլ որոշմամբ հաստատել է օտարերկրյա եւ միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին «Երեւանի ջրամատակարարման բարելավում» ծրագրի իրականացման նախագիծը:

Դիտում՝ 2326

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW