ՀԱԷԿ-ի աշխատանքը 2017թ. 6 ամսով կդադարեցվի

07.05.2015 | 11:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2017թ. նախատեսվում է 6 ամիս ժամկետով դադարեցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) աշխատանքները՝ վերջինիս շահագործման ժամկետը մինչեւ 2027թ. երկարաձգելու նպատակով համապատասխան միջոցառումներ իրականացնելու համար:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 6-ին այցելել է ՀԱԷԿ, որի ընթացքում նրան ներկայացվել են վերջինիս գործունեությունը, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, քայլերն ու առաջիկա ծրագրերը:

Այնուհետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայան: 2010-ից շահագործման հանձնված էլեկտրակայանը 2015թ. ապրիլի 30-ի դրությամբ արտադրել եւ առաքել է ներքին ցանց ավելի քան 7,5 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա: Այստեղ արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն արտահանվում է Իրան:

Կառավարությունում նշել են, որ նախատեսվում է գործող կայանի հարեւանությամբ առաջիկա տարիների ընթացքում կառուցել եւս մեկ նման էլեկտրակայան:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանին տրամադրել է $270 մլն վարկ:

Դիտում՝ 2420
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW