Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այսօր բացել է 55-րդ՝ «Սայաթ-Նովա» մասնաճյուղը՝ Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի 8-րդ շենքի 21/1 հասցեում: «Մեզ համար խորհրդանշական է այս մասնաճյուղի բացման օրը, քանի որ այսօր բանկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանի ծննդյան օրն է: Մեկ տարի առաջ այս նույն օրն էլ բացեցինք «Երիտասարդական» մասնաճյուղը: Սա մեր կողմից պրն Գիշյանին հարգանքի տուրք մատուցելու արդեն ձեւավորված ավանդույթ է դարձել»,- ասել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:Նա տեղեկացրել է, որ ավանդական ծառայությունների մատուցումից բացի, մասնաճյուղը կենտրոնանալու է հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ-ների) սպասարկման վրա: «Մասնաճյուղում կաշխատի ձեւավորված պրոֆեսիոնալների թիմ, որը կկարողանա ՓՄՁ-ների հետ քննարկել գործընթացի մանրամասները: Փորձել ենք ստեղծել բոլոր պայմանները, որպեսզի հաճախորդները, որոնք կսպասարկվեն այստեղ, բավարարված մնան»,- ասել է Հակոբ Անդրեասյանը: Նրա խոսքով՝ բանկը շարունակում է զարգացման ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը: «Այս տարի մեկ-երկու մասնաճյուղ կբացենք Երեւանում: Ինչ վերաբերում է մարզերին, ապա գրեթե բոլոր քաղաքներում արդեն իսկ ունենք մասնաճյուղեր: Նախատեսում ենք հասնել նրան, որ խոշոր քաղաքներում գործեն բանկի մեկից ավելի մասնաճյուղեր»,- նշել է նա: Tweet Դիտում՝ 4602