Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աշխատակիցները Գավառի մանկատան հարեւանությամբ գտնվող հանրային այգում մանկատան երեխաների եւ աշխատակիցների հետ միասին իրականացրել են ծառատունկ:Բանկում նշել են, որ, ընդհանուր առմամբ, տնկվել է 100 ծառ, ինչպես նաեւ բանկի աջակցությամբ այգում տեղադրվել է մակական խաղահրապարակ:«Ծառատունկի տեղը պատահական չէր ընտրված, եւ այս միջոցառումն առաջինը չէր, որը բանկի կողմից իրականացվում է Գավառ քաղաքում: Աջակցությունը սկսվել է դեռեւս 2014թ., երբ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ, Գավառի մանկատան 9-18 տարեկան ավելի քան 60 սաների եւ համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար մանկատանը ստեղծվեց կրթական կենտրոն: Միջոցները գոյացել էին բանկի կողմից թողարկվող «Վիզա Բարերար» քարտի բարեգործական ֆոնդի շրջանակում: Ծրագրի արժեքն է շուրջ 41 մլն դրամ»,- ասված է բանկի հաղորդագրությունում: «Շատ ուրախ ենք այսօր տեսնել երեխաների խանդավառությունը: Մենք շատ ենք կարեւորում նմանատիպ միջոցառումներին հատկապես երեխաների հասկացությունը: Եթե ցանկանում ենք հասարակական գիտակցության մեջ ինչ-որ բան փոխել դեպի լավը՝ պետք է սկսենք հենց երեխաներից: Եթե նրանք ծառ տնկեն եւ խնամեն այդ ծառները՝ դժվար թե վաղը կոտրեն կամ վնասեն ինչ-որ այլ ծառ, քանի որ միշտ աչքի առաջ կունենան իենց սեփական օրինակը»,- ասել է բանկի հասարակության հետ կապերի պատասխանատու Նարեկ Ասատրյանը: Tweet Դիտում՝ 3416