Երեւանում բացվել է Հունաստանի Վիզաների դիմումների կենտրոնը

04.05.2015 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանում այսօր բացվել է Հունաստանի Վիզաների դիմումների կենտրոնը:

Կենտրոնի բացման նախաձեռնությունը Հունաստանի դեսպանատանն ու VFS Global-ինն է:

«Հաշվի առնելով տարածաշրջանում Հունաստան ճամփորդողների պահանջի ավելացումը՝ այս նոր նախաձեռնությունը նպատակ է հետապնդում վիզայի դիմորդներին առաջարկելու նոր ծառայություններ, հարմարություններ եւ օժանդակություններ, խթանելու Հունաստանի եւ Հայաստանի միջեւ տուրիզմի, առեւտրի եւ ներդրումների զարգացումը»,- ասված է VFS Global-ի տարածած հաղորդագրությունում:

Հունաստանի Վիզաների դիմումների նորաբաց կենտրոնի հասցեն է՝ Նալբանդյան 48/1՝ Սախարով Բիզնես Կենտրոնի 2-րդ հարկ, Երեւան 0010, Հայաստան:

Թեժ գծի հեռախոսահամարն է 060740506,
էլ. փոստի հասցեն՝ [email protected]
կայքը՝ www.vfsglobal.com/Greece/Armenia:

Աշխատանքային օրերն ու ժամերն են՝ երկուշաբթի-ուրբաթ, 09:00-ից 16:00-ը (բացի պետական տոներից):

Դիտում՝ 35531
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo