Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը 2006 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ավելացել է 11.5% եւ գերազանցել է $1.9 միլիարդը

20.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի արտաքին առեւտրային շրջանառությունը կազմել է 828.9 մլրդ դրամ կամ $ 1911.2 մլն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 11.5%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, 2006 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է 258.0 մլրդ դրամ կամ $595.6 մլն, ներմուծման ծավալը` 570.9 մլրդ դրամ կամ $ 1315.6 մլն:

Հայաստանի արտաքին առեւտրային բալանսի դեֆիցիտը 2006 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 312.9 մլրդ դրամ, կամ $ 720 մլն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7611
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW