ՀՀ գործադիրն այսօրվա նիստում հավանություն է տվել ՀՀ կառավարության եւ Միավորված ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջեւ համաֆինանսավորման համաձայնագրին, որի շրջանակում ՀՀ-ն պարտավորվում է ՄԱԶԾ-ին հատկացնել €434.5 հազ.:ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ, միջոցները կուղղվեն «Բագրատաշեն» եւ «Սադախլո» սահմանային անցակետերի արդիականացմանը եւ դրանց նոր սարքավորումների տրամադրմանը:«Հաշվի առնելով ծրագրի ֆինանսական ծավալը՝ ՀՀ կառավարությունն ինքն է պատրաստակամություն հայտնում համաֆինանսավորել այն»,- ասել է Վախթանգ Միրումյանը:Հիշեցնենք, որ ՄԱԶԾ-ի եւ ՀՀ-ի միջեւ համագործակցության և օժանդակության ցուցաբերման մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995թ.: Tweet Դիտում՝ 3119