ՀՀ-ում մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությունը կխստացվի

30.04.2015 | 13:35 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության հետ կապված գործողությունների համակարգման մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի փոխանցմամբ՝ պայմանագրային նախագծով կստեղծվեն գործուն իրավական հիմքեր, որոնք անհրաժեշտ են Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մաքսային տարածքում մտավոր սեփականության իրավունքների խախտումների կանխարգելմանն օժանդակելու համար:

«Պայմանագրի նախագծով նախատեսվում է ապահովել ինչպես ԵՏՄ անդամ պետությունների լիազոր մարմինների անմիջական փոխգործակցությունն ու փոխօգնությունը, այնպես էլ տեղեկատվական փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը:

Դիտում՝ 3180

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW