Երեւան, 20 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. 2006 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանի համախառն ներքին արդյունքի /ՀՆԱ/ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 11.3%: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունում, ՀՆԱ ծավալը 2006 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 13708757.2 մլն դրամ: 2006 թվականի հունվար-օգոստոս ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը հանրապետությունում կազմել է 411203.9 մլն դրամ ` 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 0.9%-ով: Միջին ամսեկան աշխատավարձը 2006 թվականի հունվար-օգոստոս ամիսներին նախորդ տարվա համեմատ աճել է 23.1%-ով` կազմելով 61420 դրամ: Ընդ որում, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում ավելացել է 24.2 տոկոսով եւ նշված ժամանակահատվածում կազմել է 42947 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում 75181 դրամ (աճը` 21,6%): ՄԵԴԻԱՄԱՔՍ Tweet Դիտում՝ 6773