Անելիք Բանկը ներդրել է նոր՝ «Թեժ ամառ» ավանդատեսակը: Բանկում նշել են, որ ավանդատուները հնարավորություն կունենան նաեւ շահել դեպի Կրետե կղզի 2 անձի համար նախատեսված ուղեգիր եւ այլ նվերներ։ Ավանդի ներդրման նվազագույն գումարը 100 հազ. դրամ կամ $200 է, սակայն նվերների խաղարկությանը կմասնակցեն այն ավանդատուները, որոնք մինչեւ 2015թ. հուլիսի 15-ը կներդնեն նվազագույնը 500 հազ. դրամ կամ $1000 ավանդ, եւ որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կկազմի նվազագույնը 500 հազ. դրամ կամ $1000 դոլար։ Ավանդի ներդրման ժամկետը 1 տարի է, ՀՀ դրամի դեպքում` 18,5%, իսկ դոլարի դեպքում` 8,5% տարեկան տոկոսադրույքով: «2015թ. Անելիք Բանկը նշում է հիմնադրման 25-ամյակը եւ հոբելյանական այս տարում պատրաստել է բազմաթիվ հաճելի անակնկալներ իր հաճախորդների համար: Համաձայն բանկում ձեւավորված ավանդույթի՝ տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվում են նվերների խաղարկություններ: Այս անգամ նվերը նաեւ խորհրդանշական է: Ներդնելով «Թեժ ամառ» ավանդատեսակ` կարող եք ձեռք բերել ամառային աննախադեպ հանգստի հնարավորություն: Սակայն, բացի դեպի Կրետե կղզի ուղեգրի խաղարկությունից, ավանդատուների համար կխաղարկվեն եւս 15 տարատեսակ նվերներ»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:Նա տեղեկացրել է, որ բոլոր շահողներին որպես նվեր կտրամադրվի Visa Gold Hotel Express համատեղ քարտ, ինչը հնարավորություններ կտա նրանց օգտվել աշխարհի մի շարք հյուրանոցների եւ սպասարկման կետերի զեղչային առաջարկներից: Tweet Դիտում՝ 3779