ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է «Թիվ 35» մասնաճյուղը

28.04.2015 | 09:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է «Թիվ 35» մասնաճյուղը, որը գտնվում է ք. Երեւան, Բագրատունյաց 13 հասցեում:

Բանկում նշել են, որ վերանորոգման արդյունքում ընդլայնվել է մասնաճյուղի տարածքը, ինչը կապահովի առավել հարմարավետ սպասարկում հաճախորդների համար:

Մասնաճյուղում իրականացվել են հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանն ու արդիականացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաեւ կատարվել է սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:

Վերանորոգված մասնաճյուղում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծվել են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ: Մասնաճյուղը կսպասարկի մանրածախ վարկային պրոդուկտների բոլոր տեսակները:

Դիտում՝ 9893

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW