Արդշինբանկն ամփոփել է 2015թ. 1-ին եռամսյակի արդյունքները
27.04.2015 | 15:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինբանկ

Արդշինբանկը հրապարակել է եռամսյակային գործունեության արդյունքները. 2015թ. 1-ին եռամսյակի վերջի դրությամբ՝ հիմնական ցուցանիշների համեմատական դինամիկան 2014թ. տարեվերջի հետ հետեւյալն է.
- Ակտիվները կազմել են 370.2 մլրդ դրամ՝ աճելով 3.8 մլրդ դրամով (1%-ով):
- Վարկային պորտֆելը կազմել է 239.1 մլրդ դրամ՝ աճելով 19.2 մլրդ դրամով (8.7%-ով):
- Ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը կազմել է 78.6 մլրդ դրամ՝ աճելով 14.5 մլրդ դրամով (22.6%-ով):
- Սեփական կապիտալը կազմել է 48.3 մլրդ դրամ՝ աճելով 1.2 մլրդ դրամով (2.3%-ով):
2015թ. 1-ին եռամսյակի արդյունքներով բանկի զուտ շահույթը կազմել է 782.7 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում 0.1%-ով նվազել է չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը (NPL) վարկային ակտիվներում՝ կազմելով 2.9%: Արտաքին ներգրավման գծով 2015թ. 1-ին եռամսյակի ընթացքում միջազգային ֆինանսական կառույցներից բանկը ներգրավել է լրացուցիչ $16 մլն:
2015թ. 1-ին եռամսյակի արդյունքներով բանկը զբաղեցրել է 2-րդ տեղը ընդհանուր ակտիվների, վարկային պորտֆելի, պարտավորությունների, հաճախորդներից ներգրաված միջոցների մեծություններով եւ 1-ին տեղը՝ վարկային պորտֆելի աճի ցուցանիշով:
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական հաշվետվությունների ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: