Ավելի քան $250 մլն վարկ՝ «Հյուսիս-հարավ»-ին

22.04.2015 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) $100 մլն վարկ է տրամադրել «Աջակցություն Հայաստանի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին, որը կուղղվի Երեւան-Բավրա հատվածի 3-րդ տրանշի ֆինանսավորմանը:

Վարկը տրամադրվել է «Միջազգային կազմակերպության հետ Եվրոպական Միության օժանդակության համաձայնագրով», որի վերաբերյալ ՀՀ պարտավորություններն այսօրվա նիստում հաստատել է ՀՀ կառավարությունը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի փոխանցմամբ՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային հատվածի շինարարության համար եւս €60 մլն-ի չափով վարկային միջոցներ է տրամադրել Եվրոպական ներդրումային բանկը:

Ծրագրի համաֆինանսավորման նպատակով նախատեսված էր նաեւ Եվրոպական Միության հարեւանության ներդրումային գործիքի միջոցով ստանալ €12 մլն դրամաշնորհ, որը կտրամադրվի ՀՀ-ին եւ կուղղվի 3-րդ տրանշի` Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն ու վերահսկողությանը:

Միաժամանակ, ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է «Հյուսիս-հարավ»-ի շինարարության համար Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կողմից $150 մլն ներդրումային վարկի ստացումը (4-րդ տրանշ):

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի փոխանցմամբ` գումարը կուղղվի Ագարակից Քաջարան տանող ճանապարհի շինարարությանը:

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը նախատեսվում էր սկսել 2009թ. եւ ավարտել 2017թ.։ Ճանապարհը պետք է ունենա 556 կմ երկարություն՝ Ագարակ-Կապան-Երեւան-Գյումրի-Բավրա:

Դիտում՝ 3133
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW