Ռուսական MTC օպերատորը վերջնական հայտ է ներկայացրել “Արմենտելի” ձեռքբերման վերաբերյալ

19.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 19 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Ռուսական MTC բջջային օպերատորը պաշտոնապես հաստատել է, որ սեպտեմբերի 18-ին ներկայացրել է գնային առաջարկ պարունակող վերջնական հայտը` “ԱրմենՏել“ ընկերության ձեռքբերման վերաբերյալ:

Այս մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը տված հարցազրույցում այսօր ասել է MTC-ի մամլո քարտուղար Կիրլի Ալյավդինը:

“Մենք պաշտոնական նամակ ենք սպասելու մրցույթի արդյունքների վերաբերյալ դրա կազմակերպիչներից: Արդյունքների հրապարակման օրը որոշվելու է կազմակերպիչների կողմից եւ այն մեզ հայտնի չէ”, - ասել է Կիրիլ Ալյավդինը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 8873

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW