Հունվար-մարտին 2.5% տնտեսական ակտիվություն է գրանցվել

21.04.2015 | 11:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2015թ. հունվար-մարտին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, հանրապետությունում գրանցվել է 2.5% տնտեսական ակտիվություն:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության սոցիալ տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 4.5%-ով, ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 3.9%-ով, սպառողական գների ինդեքսը՝ 5.1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 5.4%-ով, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ 10.3%-ով:

Շինարարության ծավալը 2015թ. հունվար-մարտին անցած տարվա համեմատ աճել է 0.8%-ով, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 2%-ով:

Միաժամանակ՝ առեւտրի շրջանառությունը կրճատվել է 6.3%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 12.6%-ով, արտաքին առեւտրաշրջանառության ծավալը՝ 28.5%-ով:

Արտահանման եւ ներմուծման ծավալները կրճատվել են՝ համապատասխանաբար 23.1% եւ 30.5%-ով:

Դիտում՝ 9048
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW