Նաիրիտցիների աշխատավարձը՝ գործարանի գույքի վաճառքի հաշվին
17.04.2015 | 17:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի գրասենյակ

«Նաիրիտ»-ի աշխատակիցները կառավարությանն առաջարկում են իրենց աշխատավարձը վճարել գործարանի գույքի մի մասի վաճառքի պարագայում գոյանալիք միջոցների հաշվին:
Նաիրիտցիներն այս առաջարկով հանդես են եկել այսօր՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ տեղեկացրել է, որ ներկայում բանակցություններ են վարվում այդ ուղղությամբ:
Հովիկ Աբրահամյանն ասել է, որ կառավարությունն արել է հնարավոր ամեն ինչ՝ ապրիլի վերջին գործարանի բոլոր աշխատակիցներին եւս մեկ ամսվա աշխատավարձ վճարելու համար:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ի գործարկման հնարավորություններին՝ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ Համաշխարհային բանկի (ՀԲ) փորձագետներն ուսումնասիրություն են կատարել: Նա առաջարկել է նաիրիտցիներին՝ ծանոթանալ այդ վերլուծության արդյունքներին, ներկայացված առաջարկություններին ու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ քննարկել հետագա քայլերը:
Հիշեցնենք, որ ՀԲ-ն «Նաիրիտ»-ի փորձաքննության համար հատկացրել էր $110 հազ-ի դրամաշնորհային միջոցներ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: