ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:«Նկատի առնելով ընկերության աշխատանքը, նաեւ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական կապերի զարգացման ու ամրապնդման, հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար նախագահ Սերժ Սարգսյանը Ալեքսեյ Միլլերին պարգեւատրել է Բարեկամության շքանշանով»,- ասված է նախագահի մամուլի ծառայության տարածած հայտարարությունում: Ալեքսեյ Միլլերը վստահեցրել է, որ «Գազպրոմ»-ն այսուհետ եւս պատրաստ է մեծ պատասխանատվությամբ եւ նախատեսված ժամկետներում Հայաստանում իրականացնել ընկերության առջեւ դրված բոլոր խնդիրները՝ այդպիսով նպաստելով նաեւ հայ-ռուսական միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:Կողմերը քննարկել են էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ներկայիս մակարդակին եւ զարգացման հեռանկարին վերաբերող հարցեր: Tweet Դիտում՝ 3238