«Գազպրոմ Արմենիա»-ն $49 մլն կներդնի Երեւանում մարզահամալիր կառուցելու համար

15.04.2015 | 17:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւանի ավագանին ապրիլի 14-ի նիստում որոշել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վաճառել քաղաքային համայնքի սեփականություն համարվող Ծարավ Աղբյուրի փողոցի հ.55/25 հասցեում գտնվող հողամասը եւ շինությունները:

Այս տարածքում նախատեսվում է մարզակրթական համալիր հիմնել: Այս նպատակով «Գազպրոմ Արմենիա»-ն կներդնի $49.3 մլն-ին համարժեք դրամ:

Ըստ ծրագրի՝ համալիրը կներառի հանրակրթական դպրոց, մանկապարտեզ, փակ լողավազան, սպորտային դահլիճ, մինի ֆուտբոլի համար նախատեսված հրապարակ: Համալիրը կունենա նաեւ փակ սառցադաշտ, ստորգետնյա ավտոկանգառ, ինչպես նաեւ բարեկարգ հանգստյան գոտի:

Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի ավելի քան 236 աշխատատեղ։

Դիտում՝ 4861

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW