ԵՏՄ-ն կընդլայնի տնտեսական կապերն Իրանի հետ

14.04.2015 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ասել է, որ Իրանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրների կարեւոր գործընկերն է:

Այս մասին Վիկտոր Խրիստենկոն ասել է Ռուսաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սանայիի հետ հանդիպմանը:

«ԵՏՄ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության զարգացումը մեր ընդհանուր աշխատանքի կարեւոր ուղղությունն է՝ ամրապնդելու տարածաշրջանի տնտեսական կայունությունը»,- ասել է Վիկտոր Խրիստենկոն:

Հանդիպմանը կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել առեւտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման նկատմամբ: Նրանք քննարկել են ԵՏՄ-ի եւ Իրանի հետագա համագործակցության ձեւաչափը երկարաժամկետ հեռանկարում:

Կոմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ առաջիկայում բարձր մակարդակի փորձագետների փոխայցելություններ կկազմակերպվեն:

Դիտում՝ 9068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW