Ապրիլի 10-ին Yans ակումբում կայացել է երգիչ Էրիկի «Քո հետքերը» նոր ալբոմի շնորհանդեսը: Ալբոմի հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը: Ալբոմում ներառվել են ինչպես արդեն դասական դարձած, այնպես էլ հայտնի ժամանակակից հայ երգահանների ստեղծագործությունները:Միջոցառմանը ներկա են եղել հայտնի արվեստագետներ, երգիչներ, հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը:«ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ սոցիալական ակտիվ կողմնորոշում է դրսեւորում եւ պարբերաբար ֆինանսական աջակցություն է ցուցաբերում տարբեր երաժշտական ուղղությունների ներկայացուցիչներին: Հաճելի է մասնակից լինել տաղանդավոր արտիստի մասնագիտական աճին եւ օգնել երկրպագուներին որակյալ երաժշտություն մատուցելու գործում: Շնորհավորում եմ Էրիկին նոր ալբոմի կապակցությամբ ու ցանկանում հետագա ստեղծագործական հաջողություններ»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Շատ սպասված ալբոմ է: Ուրախ եմ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցության համար եւ շնորհակալ եմ բոլորին, ովքեր մեծ աշխատանք են կատարել ալբոմի ստեղծման ուղղությամբ: Այս շրջանը բավականին պատասխանու եւ բարդ էր: Ալբոմում ներառվել են իմ կատարմամբ արդեն հայտնի հիթեր, ինչպես նաեւ նոր երգեր, որոնցից յուրաքանչյուրը վերապրել եմ: Կարծում եմ, դա է պատճառը, որ դրանք հնչում են անկեղծ, ի սրտե եւ ջերմ: Հուսով եմ, երկրպագուները կհավանեն»,- իր հերթին ասել է Էրիկը:2007թ. Էրիկը Բուլղարիայում դարձել է Discovery միջազգային երաժշտական մրցույթի հաղթող, իսկ 2011թ. Յուրմալայում ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք» միջազգային մրցույթ-փառատոնին եւ դարձել «Հանդիսատեսի համակրանք մրցանակի» դափնեկիր: 2011-2014 թթ. մի շարք հայկական երաժշտական մրցանակաբաշխություններում նա ճանաչվել է լավագույն երգիչ: Tweet Դիտում՝ 10456