Երեւանում տեղի կունենա “Ինովացիոն տեղեկատվական եւ հեղահաղորդակցման տեխնոլոգիաներ” միջազգային համաժողովը

12.09.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 12 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Համաշխարհային եւ տարածաշրջանային տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին առնչվող արդիական հարցերը կքննարկվեն սեպտեմբերի 20-ին Երեւանում կայանալիք “Ինովացիոն տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ” միջազգային համաժողովի ընթացքում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամում, համաժողովը տեղի կունենա “Հայաստան-Սփյուռք” բիզնես-ֆորումի շրջանակներում եւ կընդգրկվի կառավարության կողմից հայտարարված` Հայաստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների միամսյակի միջոցառումների ցանկում:

Համաժողովի մասնակիցները կծանոթանան ՏՏ-ոլորտի զարգացման ժամանակակից միտուներին եւ գործնական խորհուրդներ ու առաջարկներ կստանան WiMax եւ RFID անլար տեխնոգոլիաների վերաբերյալ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 9393

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW