Քննարկվել է Երեւան-Հռոմ ուղիղ չվերթների վերականգնումը

09.04.2015 | 18:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի եւ Իտալիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան կարեւորել են Երեւանից Հռոմ կամ այլ քաղաքներ կանոնավոր ուղիղ օդային կապի վերականգնումը:

Այս մասին կողմերը նշել են Հռոմում այսօր կայացած հանդիպմանը՝ անդրադառնալով զբոսաշրջության բնագավառում երկու երկրների համագործակցության հնարավորություններին:

Նախագահներն արձանագրել են, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում երկկողմ գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաեւ գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ:

Սերժ Սարգսյանն ու Սերջիո Մատարելլան համակարծիք են եղել, որ «առկա ձեռքբերումները ոգեւորիչ են», սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, եւ դեռ զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:

Հայաստանի եւ Իտալիայի նախագահները համակարծիք են եղել, որ հաշվի առնելով առեւտրատնտեսական, կրթական, գիտական, մշակութային եւ այլ ոլորտներում առկա ներուժը, կարելի է քայլեր ձեռնարկել հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ:

Դիտում՝ 3054
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai