Թանկարժեք քարերի եւ մետաղների՝ երրորդ երկրից Հայաստան ներմուծման կարգը կպարզեցվի, ինչպես նաեւ կկանոնակարգվեն թանկարժեք մետաղներ պարունակող ապրանքների համար մեկանգամյա եւ գլխավոր արտոնագրի տրամադրման հարաբերությունները:ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված եւ սահմանափակման ենթակա ապրանքների ցանկերին: Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ «նախագծով սահմանվում է մինչ այժմ գոյություն չունեցող գլխավոր լիցենզիայի տեսակ, որն ավելի կպարզեցնի ընթացակարգը»: Նախարարը նշել է, որ լիցենզիայի նման տեսակ գործում է նաեւ ԵՏՄ-ում:Ֆինանսների նախարար եւ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանն առաջարկել է որոշման նախագծով սահմանել նաեւ պետական տուրք, որին ի պատասխան էկոնոմիկայի նախարարը նշել է, որ մինչ ԵՏՄ անդամ դառնալը նման լիցենզավորում Հայաստանում չի եղել, հետեւաբար՝ նախագիծը կազմելիս պետական տուրք չի սահմանվել:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկու գերատեսչություններին երկու օր ժամանակ է տվել՝ հարցը քննարկելու համար: Tweet Դիտում՝ 2690